Jump to content

Դինարա Սաֆինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինարա Սաֆինա
Սեռիգական
ՔաղաքացիությունՌուսաստան Ռուսաստան
Բնակվելու վայրՄոնտե Կառլո
Ծննդյան ամսաթիվապրիլի 27, 1986(1986-04-27)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[3]
Հասակ182 սմ
Քաշ70 կգ
Կարիերայի սկիզբ2000 թվական
Կարիերայի ավարտ2011 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչԳլեն Շաապ
Ժելկո Կրայան (2007-2010)
Գաստոն Էտլիս (2010)
Դավիդե Սանգվինետի
Պարգևավճար, USD10 585 640
Մենախաղ
Խաղեր Հ/Պ360–173[3]
Ամենաբարձր վարկանիշ1 (2009 թվականի ապրիլի 20)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (2009)
ՖրանսիաԵզրափակիչ (2008-2009)
Ուիմբլդոն1/2 եզրափակիչ (2009)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2008)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ181–91[3]
Ամենաբարձր վարկանիշ8 (2008 թվականի մայիսի 12)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (2004-2005)
Ֆրանսիա3-րդ շրջան (2006-2008)
Ուիմբլդոն3-րդ շրջան (2005,2008)
ԱՄՆՀաղթանակ (2007)
Ավարտել է կարիերան

Դինարա Մուբինովնա Սաֆինա[4] (ռուս.՝ Дина́ра Муби́новна Са́фина, թաթ.՝ Динара Мөбин кызы Сафина, Dinara Mɵbin qızı Safina, ապրիլի 27, 1986(1986-04-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), ռուս նախկին պորֆեսիոնալ թենիսիստուհի, սպորտի վաստակավոր վարպետ, հեռուստահաղորդավարուհի։ Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ մենախաղում, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ մրցաշարի հաղթող (US Open-2007), Մեծ Սաղավարտի մենախաղի երեք մրցաշարերի եզրափակչի մասնակից, Մեծ Սաղավարտի զուգախաղի մեկ եզրափակչի մասնակից (US Open-2006), Օլիմպիական խաղերի թենիսի մենախաղի մրցաշարի արծաթե մեդալակիր, WTA 21 մրցաշարերի (որից 12-ը մենախաղում) հաղթող, Ֆեդերացիայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող (2005, 2008) և Հոպմանի գավաթի եզրափակչի մասնակից (2009) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Մեծ Սաղավարտի պատանեկան մեկ մրցաշարի մենախաղի եզրափակիչի մասնակից (Ուիմբլդոն-2001), Մեծ Սաղավարտի զուգախաղի պատանեկան մեկ մրցաշարի եզրափակիչի մասնակից (Roland Garros-2000), զուգախաղի աշխարհի նախկին 8-րդ ռակետ, մենախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 9-րդ ռակետ, զուգախաղի պատանեկան վարկանիշի աշխարհի նախկին 7-րդ ռակետ։

Դինարա Սաֆինան տղամարդկանց մենախաղի աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Մարատ Սաֆինի քույրն է, և թենիսի պատմության մեջ սա միակ դեպքն է, որ քույր և եղբայր եղել են աշխարհի առաջին ռակետներ[5]։

Ընդհանուր տեղեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինարան Մուբին Սաֆինի և Ռաուզա Իսլանովայի երկու երեխաներից կրտսերն է, նրա ավագ եղբայրը Մարատ Սաֆինն է։ Ընտանիքի հայրը Մոսկվայում թենիսի ակումբի տնօրեն էր, մայրը՝ նախկին խորհրդային թենիսիստուհի, իսկ հետագայում թենիսի մարզիչ, ով մարզել է ոչ միայն որդուն և դստերը[6][7], այլ նաև 21-րդ դարի ռուսական թենիսի կանանց առաջատարներ Ելենա Դեմենտևային, Անաստասիա Միսկինային և Աննա Կուրնիկովային։

Դինարան թենիսում է 7 տարեկան հասակից։ Սիրելի ծածկույթներն են գրունտը և հարդը։ Սաֆինան ետին գծի հարձակողական խաղացող է, սիրում է ամբողջ ուժով հարձակվել բոլոր վերընթաց գնդակներով, որոնք ընկնում են կորտի նրա կիսադաշտը։ Դինարան նաև տիրապետում է հզոր առաջին մատուցման։ Սաֆինայի, որպես խաղացողի, թույլ կողմերից են նրա հոգեբանական անկայունությունը՝ բարձր մակարդակի բազմաթիվ խաղեր նա զիջել է չկարողանալով անհաջող սկսված խաղում իրեն վերատրամադրելու պատճառով։

8 տարեկան հասակում Դինարան և նրա ընտանիքը տեղափոխվում են Վալենսիա, Իսպանիա, որի արդյունքում Սաֆինան ազատ տիրապետում է ոչ միայն ռուսերենին, այլ նաև իսպաներեն և անգլերեն լեզուներին[8]։

Նախկինում Սաֆինային մարզում էին Գլեն Շաապը[9], Աննա Չակվետաձեի և Նադեժդա Պետրովայի նախկին մարզիչը[10], և Ժելկո Կրայանը, ով նրա հետ աշխատում էր 2007 թվականից և նրա հետ էր 2009 թվականին դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականին հասնելու ժամանակ[11]։ 2010 թվականի մայիսից նա սկսում է աշխատել Գաստոն Էտլիսի հետ[12]։ Նրանց համագործակցությունը ավարտվում է մի քանի ամիս անց, իսկ 2011 թվականի փետրվարից նա աշխատում էր Դավիդե Սանգվինետիի հետ։

Հասունացման ընթացքում Սաֆինայի կուռքերն են եղել Շտեֆի Գրաֆը, Մարտինա Հինգիսը և Լինդսեյ Դևենպորտը[13]։ Վերջերս նա հայտարարում է, որ այժմ աստվածացնում է Ռաֆայել Նադալին[14]։

Պարգևներ և կոչումներ

  • «Հայրենիքի հանդեպ ծառայությունների» II աստիճանի շքանշան (2009 թվականի օգոստոսի 2) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման մեջ մեծ ավանդի և 2008 թվականին Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում բարձր մարզական հաջողությունների համար[15]։

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաֆինան նկատելի ուժ էր ռուսական թենիսում արդեն պատանեկական տարիներին։ 1999 թվականին նա երկրի հավաքականի անդամներից մեկն էր մինչև 14 տարեկանների ITF թիմային մրցանակի խաղարկման ժամանակ, որի կազմում նվաճում է մրցաշարի հաղթողի տիտղոսը, մասնակցություն ունենալով նաև Սլովակիայի հավաքականի դեմ որոշիչ հաղթական խաղում[16]։ Հետագայում այդ կազմը քիչ է իրեն ցուցաբերում պատանեկան մրցաշարերում՝ ի տարբերություն Դինարայի, ով արդեն 15 տարեկանում մտնում է ավագ պատանիների վարկանիշի Թոփ-10-յակ, իսկ դրանից մեկ տարի առաջ առաջին անգամ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ՝ Մաթյե Մեժակի հետ զույգով հասնելով Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Պիկային վարկանիշը համընկնում է նաև մենախաղի գլխավոր հաջողությունների հետ։ 2001 թվականին Դինարան հասնում է Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակիչ, որտեղ զիջում է Անժելիկ Վիջային, որից հետո ևս մեկ փորձ է ձեռնարկում նվաճելու Մեծ Սաղավարտի մրցաշարը։ Սակայն ԱՄՆ բաց առաջնությունում նա զիջում է արդեն երրորդ շրջանում և նախընտրում է ավարտել ելույթները հասակակիցների շրջանում՝ լիովին անցնելով մեծահասակների մրցաշարեր։

Մեծահասակ կարիերայի առաջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներից մ2արզվելով իսպանական Վալենսիայում[17], Սաֆինան հենց տեղական մրցաշարերում էլ սկսում է իր մեծահասակների ելույթները։ 2000 թվականի ուշ աշնանը և 2001 թվականի վաղ գարնանը նա մի քանի 10-հազարականներ է խաղում Մալյորկայում, հասնելով այդ մակարդակում իր առաջին եզրափակիչներին ինչպես մենախաղում, այնպես էլ զույգերում։ Մի քանի ամիս անց՝ մայիսին, ռուսաստանցին իր առաջին խաղերն է անցկացնում նաև WTA մրցաշարերում։ Առաջինը դառնում է Մադրիդի մրցաշարը, որտեղ նա չի կարողանում հաղթահարել մենախաղի որակավորման արգելքը, իսկ զուգախաղում Սաֆինան Սվետլանա Կուզնեցովայի հետ միասին հաղթահարում են այդ արգելքը, իսկ այնուհետև նաև մեկ հաղթանակ են տանում հիմնական ցանցում։ Աշնանը Դինարան իր ուժերն է փորձում ասոցիացիայի մոսկովյան մրցաշարում, սակայն չի անցնում որակավորումը ոչ մենախաղում, ոչ զուգախաղում։ Մեկ տարի անց ռուսաստանցին կտրուկ բարելավում է իր արդյունքները։ Մրցաշրջանը սկսելով 10-հազարականներով, նա այնուհետև կարողանում է հաջող օգտագործել Օէյրաշի մրցաշարի հիմնական ցանցի հատուկ հրավերով, որտեղ, առաջին շրջանում հաղթահարելով աշխարհի 39-րդ ռակետ Մարտինա Սուխի արգելքը, Սաֆինան հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Մի քանի շաբաց անց Դինարան վատ չի խաղում նաև WTA ևս մեկ մրցաշարում՝ Մադրիդում, որտեղ անցնելով որակավորման փուլը, դուրս է գալիս հիմնական ցանցի երկրորդ շրջան։ Այդ երկու գրունտային հաջողությունները ռու2սաստանցուն վարկանիշի հինգերորդ հարյուրյակից բարձրացնում են երկրորդ հարյուրյակի սահմանագծին, թույլ տալով Ուիմբլդոնում նորամուտել Մեծ Սաղավարտի մրցաշարի մեծահասակների որակավորումում, որը նա կարող էր հաղթահարել, սակայն որակավորման եզրափակիչում զիջում է միայն որոշիչ սեթի վերջնամասում։ Այդ անհաջողությունկ ոչ մի կերպ չի ազդում նրա արդյունքների վրա, ով կարողանում է սեպտեմբերին մուտք գործել վարկանիշային առաջին հարյուրյակ և արդեն ԱՄՆ բաց առաջնությունում խաղալլ Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում առանց որակավորման փուլին մասնակցելու։ Եթե ասոցիացիայի մեկ մրցաշարում՝ Կասաբլանկայում, նա կրկին պարտվում է որակավորման եզրափակիչում, ապա մյուսում՝ Սոպոտում, հաջողությամբ հաղթահարում է և որակավորումը, և հաղթանակ է տանում հիմնական ցանցի հինգ հանդիպումներում՝ շահելով իր առաջին տիտղոսը էլիտային մրցաշարում։ Հանրագումարային հաղթանակը, չնայած «չասակարգված» երեք թենիսիստուհինեպի նկատմամբ հաղթանակների, փոքր-ինչ խաթարվում է։ Սոպոտի մրցաշարի նրա վերջին մրցակցուհին՝ Հենրիետա Նադյովան, չի կարողանում ավարտել եզրափակիչ խաղը փոքրիկ վնասվածքի պատճառով։ Տարին ավարտում է երկու մրցաշարերով՝ Մեծ Սաղավարտի ամերիկյան մրցաշարում և ասոցիացիայի մոսկովյան մրցաշարում Սաֆինան կարողանում է հիմնական ցանցում տանել մեկական հաղթանակ։

2003-2005 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ տարի անց ելույթների մակարդակը հաջողվում է ամրապնդել։ Սաֆինան հրաժարվում է ելույթներից երկրորդական մրցաշարեում և միայն WTA մրցաշարերի հաշվին կարողանում է ամրապնդվել մենախաղի առաջին հարյուրյակում և տարվա արդյունքներով փոքրիկ վերընթաց ունենալ։ Արդյունքների պիկը գալիս է ամռան երկրորդ կեսին։ Ռուսաստանցին շահում է իր երկրորդ տիտղոսը այդ մակարդակում՝ Պալերմոյում, եզրափակիչում առավելության հասնելով Կատարինա Սրեբոտնիկի նկատմամբ, իսկ այնուհետև առաջին անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի չորրորդ շրջան՝ ԱՄՆ բաց առաջնությունում։ Զուգախաղային տարին բերում է առաջին եզրափակիչը ասոցիացիայի մրցաշարերում՝ Կանբերայում, ինչպես նաև նորամուտ Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ շարքի ֆրանսիական մրցաշարում։ 2004 թվականին արդյունքները շարունակում են որակական աճը։ Մենախաղում Դինարան վարկանիշային աղյուսակում բարձրանում է տասնյա2կ հորիզոնականով, փոքր-ինչ արդյունավետ խաղալով Թոփ-20-ի թենիսիտուհիների հետ։ Արդյունքների երկու պիկը գալիս են եվրոպական սրահային շարքին։ Փետրվարը կիսաեզրափակիչ է բերում Փարիզի մրցաշարում, որտեղ Ֆրանչեսկա Սկիավոնեի և Պատի Շնայդերի նկատմամբ հաղթանակներից հետո Սաֆինան պարտվում է միայն մրցաշարի ապագա հաղթող Կիմ Կլեյստերսին։ Իսկ հոկտեմբերը բերում է եզրափակիչ Լյուքսեմբուրգի մրցաշարում, որտեղ պարտվում է Ալիսիա Մոլիկին։ Զուգախաղում, համագրծակցելով բազմաթիվ խաղընկերուհիների հետ, ռուսաստանցին առաջին անգամ մտնում է Թոփ-100, իսկ մրցաշրջանի վերջին մտնում է Թոփ-30։ Հունվարին Դինարան առաջին անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Մելբուրնում, համագործակցելով Ժանետա Հուսարովայի հետ, նա կոտրում է երկու «դասակարգված» զույգերի դիմադրությունը։ Սեպտեմբերին, երրորդ փորձից, կարողանում է տիտղոս շահել ասոցիացիայի մրցաշարում։ Դինարան և Էմանուել Գալիարդին հաղթանակ են տանում Պեկինի մրցաշարում, որտեղ եզրափակիչում կոտրում են Հիսելա Դուլկո-Մարիա Վենտո-Կաբչի զույգի դիմադրությունը։

Մեկ տարի անց Սաֆինան մտնում է մենախաղի դասակարգման Թոփ-20, նկատելիորան բարձրացնելով ելույթների կայունությունը ասիցիացիայի ցածր մակարդակի մրցաշարերում։ Բազմացիվ քառորդ եզրափակիչները վեր են ածվում երկու տիտղոսի՝ Փարիզում և Պրահայում (Ֆրանսիայի մայրաքաղաքում Սաֆինան առաջին անգամ կարողանում է առավելության հասնել Թոփ-10-յակի գործող թենիսիստուհու նկատմամբ, եզրափակիչում հաղթելով Ամելի Մորեսմոյին)։ Զուգախաղում նույնպես հաջողվում է ամրապնդել նախորդ մրցաշրջանի արդյունքները և անցնելու իր արդյունքների զարվացման հաջորդ փուլին՝ մեկ խաղընկերուհու հետ խաղալուն։ Անաբել Մեդինա Գարիգեսի հետ Դինարան հասնում է մեկ քառորդ եզրափակիչ Մեծ Սաղավարտի մրցաշարում և չորս եզրափակիչների առավել նշանավոր մրցաշարերում, որոնցից մեկը՝ նիդերլանդական Հերտոգենբոսում, վեր է ածվում տիտղոսի։ 2005 թվականին իրականացվում է Սաֆինայի խառը զուգախաղերում Մեծ Սաղավարտի մրցաշարերի հիմնական ցանցում երեք ելույթներից երկուսը, որոնցից մեկը՝ ԱՄՆ բաց առաջնությունում, Էնդի Ռամի հետ միասին, նրան բերում է կարիերայում միակ կիսաեզրափակիչը խառը զուգախաղերում։

2006-2008 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինարա Սաֆինան 2006 թվականին, Ավստրալիա

2006 թվականին արդյունքների որակական բարելավումը շարունակվում է։ Սաֆինան սերտորեն մոտենում է մենախաղային վարկանիշի առաջին տասնյակին, նկատելիորեն բարելավելով արդյունքները խոշոր մրցաշարերում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում Դինարան մրցաշրջանի ընթացքում առաջին անգամ շահում է մեկ տասնյակ խաղերում, երկու անգամ դուրս գալով խառորդ եզրափակիչ փուլ՝ Ֆրանիսայի բաց առաջնությունում և ԱՄՆ բաց առաջնությունում։ Առաջին մակարդակի մրցաշարերում նրան հաջողվում է մի քանի անգամ հասնել քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ փուլ, իսկ հռոմյան մրցաշարում առաջին անգամ խաղալու տիտղոսի համար մրցախաղում, որտեղ պայքարից դուրբ թողնելով Թոփ-10-յակի երեք թենիսիտուհիների, ռուսաստանցին զիջում է Մարտինա Հինգիսին։ Տարվա վերջին Դինարան կարող էր պայքարել ամփոփիչ մրցաշարում տեղի համար, սակայն նրա արդյունքների մակարդակը աշնանային շաբաթներում բավականացնում են միայն չեմպիոնական մրցարշավի 10-րդ հորիզոնականի համար։ Անարդյունք չէր նաև զուգախաղային տարին, որտեղ հիմնական արդյունքները բաժին են ընկնում Ռոբերտա Վինչիի և Կատարինա Սրեբոտնիկի հետ խաղերին։ Առաջինի հետ Սաֆինան անց է կացնում գրունտային շարքը, իսկ երկրորդի հետ՝ ակտիվ համագործակցում էր հարդային մրցաշարերում, հասնելով զուգախաղային վարկանիշի 7-րդ հորիզոնական և դուրս գալով առաջին եզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ ԱՄՆ բաց առաջնությունում նրանք կիսաեզրափակիչում հաղթում են մրցաշարի նախորդ տարվա հաղթողներ և «դասակարգման» առաջատարներ Լիզա Ռեյմոնդին և Սամանտա Ստոսուրին։ Սակայն տիտղոսային խաղում նրանք չեն կարողանում առավելության հասնել Նատալի Դեշ և Վերա Զվոնարյովա զույգի նկատմամբ։

Մեկ տարի անց Սաֆինայի մենախաղային ելույթները առաջին անգամ խախտում են նրա կարիերայի դրական դինամիկան։ Երրորդ անգամ անընդմեջ տարին ավարտելով Թոփ-20-ու2մ, Սաֆինան, այնուամենայնիվ, բավականին հեռու է գտնվում ամփոփիչ մրցաշարում տեղի համար պայքարից, իջեցնելով իր ելույթների արդյունավետությունը ամենահեղինակավոր մրցաշարերում։ Մրցաշրջանի գլխավոր հաջողությունը գալիս է ապրիլի սկզբին, երբ ռուսաստանցին Չառլստոնի կանաչ ծածկույթի վրա կարողանում է դուրս գալ եզրափակիչ, զիջելով Ելենա Յանկովիչին։ Զուգախաղային մրցաշրջանը, ընդհակառակը, շատ ավելի հաջող է ստացվում, քան մեկ տարի առաջ։ Փոխելով մի շարք խաղընկերուհիների, Դինարան տարին ավարտում է 14-րդ հորիզոնականում, մասնակցելով երեք եզրափակիչների և շահելով երկու տիտղոս, որոնցից ամենահեղինակայինը լինում է ԱՄՆ բաց առաջնությունը, որտեղ Սաֆինան և Նատալի Դեշին վեց խաղերի ընթացքում մրցակցուհիներին զիջում են ընդամենը մեկ սեթ։

2008 թվականին ճգնաժամը հաղթահարվում է։ Համագործակցելով Ժելկո Կրայանի հետ ռուսաստանցին ոչ միայն կարողանում է ամրապնդվել Թոփ-10-յակում, այլ նաև դառնում է մենախաղային տուրի առաջատարներից մեկը։ Ոչ այնքան հաջող սկսելով մրցաշրջանը, Սաֆինան իր մարզավիճակի պիկին հասնում է եվրոպական գրունտային շրջանում, երբ նրան հաջողվում է հաղթել Բեռլինի խոշոր մրցաշարում (որտեղ պարտության են մատնվում վարկանիշային առաջին տասնյակի երկու թենիսիստուհիներ, ներառյալ նրա առաջատար Ժյուստին Էնենը), իսկ այնուհետև դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ (որտեղ դժվարությամբ նմանատիպ ուղին ավարտվում է Անա Իվանովիչի հետ հանդիպումով, որտեղ ռուսաստանցուն արդեն չի բավականացնում տրամադրվածությունը)։ Մարզավիճակի երկրորդ պիկը գալիս է ամառ-աշնանային հարդի շրջանին, որտեղ Սաֆինան շահում է երեք տիտղոս, սակայն ամենախոշոր մրցաշարերում կրկին նահանջում է՝ Օլիմպիական խաղերի եզրափակիչում պարտվում է Ելենա Դեմենտևային, իսկ ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում պարտվում է Ելենա Յանկովիչին։ Աշնանը խաղային մարզավիճակը նկատելիորեն անկում է ապրում և նույնիսկ Ամփոփիչ մրցաշար անցած ռուսաստանցին չի կարողանում այնտեղ շահել գոնե մեկ խաղ և տարին ավարտում է աշխարհի 3-րդ ռակետի կարգավիճակում։ Զուգախաղյին ելույթներկ աստիճանաբար սկսում են հեռանալ երկրորդ պլան, սակայն մինչ այդ Սաֆինան ակտիվորեն մասնակցում է նմանատիպ մրցաշարերում և նույնիսկ մրցաշրջանի ընթացքում շահում է երկու տիտղոս՝ Գոլդ Կոստում և Ինդիան Ուելսում, իսկ օգոստոսին խաղում է Օլիմպիական մրցաշարում, որտեղ Սվետլանա Կուզնեցովայի հետ հասնում է մինչև քառորդ եզրափակիչ։

2009-2011 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինարա Սաֆինան Տոկիոյի մրցաշարում, 2009 թվական

Նախորդ տարվա վերջի անկումը հաջողությամբ հաղթահարվում է և նոր մրցաշրջանի սկզբին ռուսաստանցին կրկին սկսում է խաղալ ուժեղագույն թենիսիտուհիների մակարդակին, սակայն որոշիչ խաղերում նրան նախկինի պես հետևում էին անհաջողություններ։ տարվա սկզփին նա երկու անգամ դուրս է գալիս խոշոր մրցաշարերի եզրափակիչներ՝ Սիդնեյում և Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջինում նա զիջում է Ելենա Դեմենտևային, իսկ երկրորդում՝ Սերենա Ուիլյամսին։ Ամերիկուհուց խոշոր պարտությունը Մելբուրնում (6–0, 6–3) դառնում է մարզավիճակի անկման նախանշան, սակայն գրունտային շարքում Դինարան կրկին վերադառնում է իր լավագույն արդյունքներին, հասնելով մինչև Շտուտգարտի մրցաշարի եզրափակիչ և շահելով կանոնավոր մրցաշրջանի բարձրագույն մակարդակի մրցաշարերի կապը Մադրիդում և Հռոմում։ Հատվածը եզրափակել Մեծ Սաղավարտի մրցաշարի առաջին տիտղոսով, այնուամենայնիվ, չի հաջողվում։ Նվազագույն խնդիրներով հասնելով մինչև Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, Սաֆինան չի կարողանում այնտեղ առավելության հասնել Սվետլանա Կուզնեցովայի նկատմամբ։ Նաև հաջող է լինում հետագա խոտածածկային շրջանը, որը ռուսաստանցուն բերում է երկու կիսաեզրափակիչ՝ Հերտոգենբոսում և Ուիմբլդոնում, որտեղ հերթական եզրափակիչի նրա ճանապարհին կանգնում է Վենուս Ոիլյամսը։ Տարվա երկրորդ կեսին նրա արդյունքները աստիճանաբար անկման են գնում։ Նա որոշ ժամանակ դեռ խաղում է առաջատարների մակարդակում և նույնիսկ հասնում է մինչև Ցինցինատիի խոշոր մրցաշարի եզրափակիչ, սակայն աստիճանաբար նրան սկսում են նեղել մեջքի հետ կապված խնդիրները, որը հանգեցնում է արդյունքների աստիճանական անկման և մրցաշարերի հաճախակի բացթողնման։ Չնայած, արդյունքների կուտակումը բավական էր մինչև ԱՄՆ բաց առաջնությունը պահպանել դիրքերը վարկանիշային աղյուսակի գագաթնակետին, որին հասել էր 2009 թվականի ապրիլի 20-ին, և միայն Ամփոփիչ մրցաշարի առաջին իսկ խաղում մրցաշարում հրաժարումից հետո նրան կարողանում2 է գերազանցել Սերենա Ուիլյամսը։

2010 թվականին առողջության հետ կապված խնդիրները խորանում են և Սաֆինան նկատելիորեն կորցնում է իր նախկին դիրքերը վարկանիշային աղյուսակում, նահանջելով դասակարգման յոթերորդ տասնյակ։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա այդ մրցաշրջանում հաղթում է ընդամենը երեք խաղում, ընդ ուրում նրանք բոլորն էլ բաժին են ընկնում մրցաշրջանը բացող Ավստրալիայի բաց առաջնությանը։ մեջքի հետ կապված խնդիրները նրան բազմիցս ստիպում են դադար վերցնել մրցաշարային ժամկետացանցում, նրան զրկելով փետրվար-մարտի հարդային շարքում և Ուիմբլդոնի մրցաշարում խաղալու հնարավորությունից։ Մեկ տարի անց անկումը ավելի է խորանում։ Մարզիչների փոփոխությունները և ելույթներում դադարները ոչ մի զգալի արդյունք չէին տալիս։ Արդյունավետությունը ավելի էր ընկնում ցանկացած մակարդակի մրցաշարերում, իսկ մեջքում ցավերը հնարավորություն չէին տալիս լիարժեք անցկացնել նույնիսկ 4-5 խաղ անընդմեջ։ Տանջվելով մինչև մայիս և նույնիսկ մեկ տիտղոս շահելով զուգախաղում (Կուալա Լումպուրի մրցաշարում, Գալինա Վոսկոբաևայի հետ), Սաֆինան երկար ժամանակով դադար է վերցնում ելույթներում և 2014 թվականի մայիսին պաշտոնապես հայտարարում է պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերայի ավարտի մասին[18]։

Հավաքական և ազգային մրցաշարեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինարան ազգային հավաքականի կազմում առաջին անգամ խաղում է 2005 թվականին Ֆեդերացիայի գավաթում, մասնակցություն ունենալով ռուսաստանցիների այդ չեմպիոնական մրցաշրջանի բոլոր խաղային հանդիպումներում։ Վաղ փուլերում նրան դնում էին ոչինչ չնշանակող հանդիպումներում, իսկ եզրափակիչում նրան վստահված էր խաղալ որոշիչ զուգախաղային խաղում, որտեղ Ելենա Դեմենտևայի հետ նրանք հաղթում են Ամելի Մորեսմո-Մարի Պիրս զույգին, թիմին բերելով մրցաշարի երկրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսը։ Հետագայում Սաֆինան, ևս երկու անգամ, Ռուսաստանի հավաքականի կազմում խաղում է այդ մրցաշարում, սակայն ամեն անգամ մասնակցում է միայն երկրորդական խաղերում։ Իր եղբոր՝ Մարատ Սաֆինի, խաղային կարիերայի վերջին տարում Դինարան մասնակցություն է ունենում ևս մեկ ITF թիմային մրցաշարում՝ կիսացուցադրական Հոպմանի գավաթում։ Սաֆինները համեմատաբար հեշտությամբ հաղթում են իրենց խմբում, միայն մեկ անգամ քաղը հասցնելով մինչև խառը զուգախաղի հանդիպման, սակայն եզրափակիչում չեն կարողանում առավելության հասնել սլովակների նկատմամբ՝ նրանց զիջելով մենախաղի երկու հանդիպումներում։ 2

Հետագա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերայի ավարտից հետո Դինարան որոշ ժամանակ հայտնվում էր «Eurosport» ալիքի ռուսալեզու տարբերակի եթերում, մեկնաբանելով թենիսային հանդիպումները՝ հրավիրված փորձագետի կարգավիճակում։

Վարկանիշը տարվա վերջին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մենախաղային
վարկանիշ
Զուգախաղային
վարկանիշ
2011 129 152
2010 62 175
2009 2 289
2008 3 25
2007 15 14
2006 11 16
2005 20 28
2004 44 30
2003 54 144
2002 68 245
2001 394 305

Ելույթները մրցաշարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարերի ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

WTA մրցաշարերում ելույթների ընթացքում շահած մրցանակային գումարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոփ թենիսիտուհիների հետ հանդիպումների արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ թենիսիտուհիների, ովքեր երբևիցե ընդգրկվել են Թոփ-10-յակում, հետ Դինարա Սաֆինայի հանդիպումներն ունեն հետևյալ տեսքը[21].

Թենիսիստուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետներ, ընդգծված են թավատառ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.nndb.com/lists/511/000063322/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 WTA կայքէջ
  4. «Список тренеров сборных команд России по теннису на 2011 год» (PDF) (ռուսերեն). tennis-russia.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 16 февраля 2015-ին.
  5. Hodgkinson, Mark (2009 թ․ ապրիլի 8). «Dinara Safina to topple Serena Williams as world No 1». The Daily Telegraph. UK. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. «Spanish Armada sails through Paris». The Independent. London. 2000 թ․ հունիսի 6. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.(չաշխատող հղում)
  7. «Dinara Safina Prepares for Wimbledon». Female First. 2009 թ․ հունիսի 22. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  8. Clarey, Christopher (2008 թ․ հունիսի 6). «With Yelp, Ivanovic Is in French Final». New York Times. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  9. White, Clive (2007 թ․ հունվարի 14). «Safina has old guard in sights». The Daily Telegraph. London. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  10. «Coin's win an upset of epic historical proportions». ESPN Tennis. 2008 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. «NOT JUST A LITTLE SISTER ANYMORE». Paul Fein's Tennis Confidential. 2008 թ․ դեկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  12. Paul Newman (2010 թ․ մայիս). «Safina humiliated by 39-year-old who sat out game for 12 years». The Independent. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  13. «Getting to Know... Dinara Safina». Sony Ericsson WTA Tour. 2003 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  14. Rogers, Iain (2009 թ․ մայիսի 17). «Safina says Rafa is her idol». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2012-07-16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. Указ Президента РФ от 2 августа 2009 г. № 885
  16. «Список финалов командного трофея ITF среди четырнадцатилетних» (PDF) (անգլերեն). itftennis.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 18 февраля 2015-ին.
  17. Клери, Кристофер (6 июня 2008). «With Yelp, Ivanovic Is in French Final». New York Times. Վերցված է 17 сентября 2009-ին.
  18. Тайманов, Артём (5 мая 2014). «Завершение карьеры Сафиной и травма Джоковича» (ռուսերեն). чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 20 февраля 2015-ին.
  19. 19,0 19,1 19,2 Մրցաշարը սկսել է որակավորումից։
  20. Առաջին մրցաշարը մեծահասակ կարիերայում։
  21. «Head-to-Head». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինարա Սաֆինա» հոդվածին։